Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի LMA, էռոզիայի բուժումից հետո, ինչպես ցանկացած օրգանի բուժումից հետո, ժամանակ է պետք, որ այն լիովին վերականգնվի: Այս պարագայում հարկավոր է որոշ ժամանակ, հաշվի առնելով կոկրետ իրավիճակը, մոտ 1-1.5 ամիս, հրաժարվել սեռական հարաբերությունից, լիովին ապաքինվելու համար:

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի Anna-Anna, բարև Ձեզ, Ձեր հարցերի պատասխանը ստանալու համար Ձեզ կօգնի հոդվածը, որի հղումը ներկայացնում ենք ստորև.

https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի Lusia, բարև Ձեզ, եթե ճիշտ եմ հասկացել, նկատի ունեք, որ հունվարին կյանքում առաջին անգամ եք դաշտան ունեցել: Եթե դա այդպես է, ապա լիովին հավանական են հատկապես առաջին տարում չկանոնավորված դաշտանային ցիկլեր:

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի Dayana, բարև Ձեզ, իհարկե, հասկանում ենք Ձեր ապրումները և հուզումները, սակայն մենք կողմնակից ենք անկեղծությանը, և որ ի սկզբանե ընտանիքը չկառուցվի կեղծիքի վրա: Եթե նա սիրում է, գուցե Ձեզ կհասկանա...

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի Roza, բարև Ձեզ, չի բացառվում, որ հղի լինեք, անհանգստանալու ոչինչ չկա, կատարեք թեստ և հանգիստ եղեք:

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի Alisa Poghosyan, բարև Ձեզ, սեռական շրթերի տեսքը յուրաքանչյուրի մոտ անհատական է և այն չի կարող որևէ կերպ ազդել հղիության և ծննդաբերության վրա: Ինչ վերաբերում է երկեղջյուր արգանդին, հաճախ նման անոմալիայի ժամանակ ընթանում է նորմալ հղիություն և ծննդաբերություն և չեն էլ իմանում, որ նման անոմալիա ունեն: Դաբկախված է նաև նրանից, թե երկեղջյուր արգանդում ինչ չափով են զարգացած առանձին հատվածները: Կարող է մի կողմը լինել լավ զարգացած, մյուսը՝ մասսամբ, և բոլորովին չխանգարի պտղի զարգացմանը ու ծնվի հասուն երեխա, հնարավոր են նաև դեպքեր, երբ արգանդը ի վիճակի չի լինում պահել պտուղը մինչև 9 ամսական հասունություն և երեխան ծնվում է անհաս: Այս ամենը խիստ անհատական է յուրաքանչյուրի համար և ավելի կոնկրետ կարող է պատասխանել հետազոտող բժիշկը:

LMA

04.06.2014

BAREV DEZ BJISHK, ERB KARELI E HARABERUTYUN UNENAL EROZIAYI BUJUMIC HETO: NAXAPES SHNORHAKALUTYUN:

Anna-Anna

03.06.2014

Hargeli bjisk mi harc,erb kin@ hxianuma mijev vor amis@ kareli e aprel serakan kyanqov,naxapes snorhakalutyun

Lusia

01.06.2014

Hargeli bjishk Im mot dashtan@ hunvarice sksvel skzbi yerku amsum normal er heto poxvec u hima amis@ yerku angame linum aynel voch regular. Da normale skzbi hamar?

Dayana

31.05.2014

BAREV CEZ BJISHK JAN ES MI XNDIR UNEM,SHUTOV PETQE AMUSNANAM BAYC NAXQAN DA UNECEL EM SERAKAN KYANQ,UZUM EM IMANAL ARDYOQ DUQ VERAKANGNUM EQ KUSATAXANT@,EV VORQAN JAMANAKE DA TEVUM?XNDRUM EM PATASXANEQ IM HARCIN

Roza

29.05.2014

Barev dzez bjishk jan es 18tarekan em mi amise amusnacac em es dashtans tesel em amsva skzbin ev hima el chem nkatum.caver unem mejqi hatvacum, hognacucyun em zgum anndat, glxaptuyt, ev anndat uzum em qnem kaseq inch anem?

Alisa Poghosyan

28.05.2014

Xndrum em shat patasxaneq.Shnorhakalutyun

Alisa Phogosyan

28.05.2014

Bjishk jan aycelel em nayev bjshki,bjishk@ asec vor vtangavor ban chka nuynisk harcrecinq kariq ka serakan shrter@ virahatelu poqracnelu asec che kariq chka miguce da exel e du ches nkatel bayc chi exel tariqi het indz tvum e mecacel e ev kaxvel.Ev mek mek linum e artadrutyun vtangavor e da?

Alisa Poghosyan

28.05.2014

Ete erkexjur argand e ev serakan shrter@ kax en da vtangavor e ev hnaravor e vor da xangari hxianalun?

hamlet

25.05.2014

barev cez bjishk es serakan haraberutyan jamanak 4em karoxanum hangstanal xndrumem patasxaneq

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի NVARD, բարև Ձեզ, միամտորեն այդ հարցը հուզում է շատ աղջիկների ու բոլրովին չհիմնավորված, եթե չի եղել սեռական հարաբերություն կամ պատահար, որը կարող էր վնասել: Եթե Դուք այս 2 տարբերակը բացառում եք, ուրեմն խնդիր չունեք: Հնարավոր է ինքնուրույն փորձել տեսնել կուսաթաղանթը, սակայն ոչ միշտ, և կարող է պարզապես չտարբերեք՝ անփորձությունից ելնելով: 

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Lusine, բարև Ձեզ, եթե ամուսնացել եք, ուրեմն տարիքի խնդիր չկա, այսինքն Դուք առնվազն 18-45 տարեկան եք  (միջինը): 3 ամիսը դեռևս չի համարվում անպտղություն, հարկավոր է չկենտրոնանալ և դրանից խնդիր սարքել, այլապես դրանով միայն կվնասեք Ձեզ: Եթե անցնի ևս 2-3 ամիս ու չհղիանաք, 2-ով միասին դիմեք մասնագետի, քանի որ պատճառը կարղ է լինել ոչ միայն Ձեր կողմից:

Lusine

14.05.2014

Xndrum em patasxaneq im harcin..ayn shat karevor e .

NVARD

14.05.2014

XNDRUM EM PATASXANEQ IM HARCIN

NVARD

14.05.2014

BAREV CEZ,INC SHATE MTAHOGUM AYN HARC@ TE ES ARDYOQ KUYS EM TE VOCH.INCHPES KAROX EM IMANAL.ARDYOQ MIAYN BJSHKI AYCELELOV?

Lusine

12.05.2014

Barev dzez bjish.ereq amis e amusnacac em sakayn chem hxianum.hnaravor e ardyoq tariqic lini.aje dimel bjshki???ev inch xorhurd ktaq.

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի Anna, իհարկե սեռական ակտիվությունը ավանդական չէ, և ավելի ճիշտ կլինի ապրել բնականոն: Ըստ Ձեր նկարագրության՝ մտահոգության հիմքեր չկան:

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի Tina, բարև Ձեզ, այո, նման դեպքեր լինում են, երբ կուսաթաղանթը պատռվում է ծննդաբերության ժամանակ: Դա կապված է լինում կուսաթաղանթի առանձնահատկությունից, երբ այն լինում է խորը տեղակայված, հաստ պատերով, իսկ հեշտոցային անցքը, ինչին շրջապատում է կուսաթաղանթը, համեմատաբար մեծ, որի պարագայում առնանդամի մուտքից կուսաթաղանթը չի պատռվում:

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի ARAQSIA, հարկավոր է նյարդաբանի խորհրդակցություն՝ պարզելու ցնցումների պատճառները, և որքան շուտ, այնքան լավ, քանի որ հնարավոր է լինի պատճառ, որից կարելի է հեշտությամբ ազատվել՝ ճիշտ վերաբերմունքի դեպքում:

tina

08.05.2014

es amusnutyunic heto aryun chtesa,3 tari anc erexayi chvelu jamanak asacin vor kusataxants patrvac che,bayc mi te hnaravor e hxianal aranc patrvelu?shnorhakalutyun...

Anna

08.05.2014

barev bjishk jan es @nker@ misht zerqov kpnelov im clikin bavararum e indz,es shat tetev aryun em nkate,bayc @nkers kpel e miayn im clikin,hnaravor e vor asenq kopit linelov miayn cliks exac lini aryun?miayn kpel e im clikin

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Anush, բարև Ձեզ, չի կարելին շատ հարաբերական է և հենց ժխտումը երբեմն բերում է ակտիվացման: Այստեղ խնդիրը խիստ անհատական է:

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Anna, դա, իհարկե, չի կարող լինել կուսաթաղանթ, և անհավանական նկարագիր է Ձեր կողմից: Եթե Ձեր նկարագրածը իրականին մոտ է, դիմեք մասնագետի... Քիչ հավանական է արգանդի իջեցումը...

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Sara, բարև Ձեզ, նման դեպքեր, իհարկե լինում են, որում մեծ դեր է խաղում նահապետական դաստիարակությունը և անփորձությունը: Փորձեք հաղթահարել այն, մոռացեք մտավախության մասին, կիսվեք ամուսնու հետ, նա Ձեզ կօգնի: Ցանկալի է հարաբերությունից առաջ օգտագործել ինտիմ խոնավացնող քսուկ և հանգստացնող, սթրեսը հանող հաբեր օգտագործել, օրինակ, վալերիանայի դրաժեներ:

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Veronika, բարև Ձեզ, եթե Դուք իրոք համոզված եք որ կուսազրկում չի կատարվել չնայած այն բանին, որ զգուշություն չեք ցուցաբերել, ուրեմն պատճառը կուսաթաղանթի կառուցվածքի մեջ է, որը կարող է լինել խորը տեղակայմամբ և առաձգական, նաև համեմատաբար հեշտոցային բացվածքի մեծությամբ:

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ